Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին անցակետը «կապահովի թափանցիկություն և անվտանգություն». Բայրամով

Ապրիլ 26,2023 19:01

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ սահմանային անցակետը  կապահովի «դրա օգտագործման թափանցիկությունն ու անվտանգությունը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի իր գործընկեր Մանտաս Ադոմենասի հետ հանդիպմանը:

Բայրամովն ընդգծել է, որ իրենց կողմից հայ-ադրբեջանական կարգավորման քայլերը բախվում են «Երևանի ոչ կառուցողական դիրքորոշմանը և անդադար սադրանքներին»:

Նա նաև իր գործընկերոջն ասել է, թե «հայկական կողմն անօրինական գործողություններ էր իրականացնում Լաչին – Խանդքենդի (Բերձոր-Ստեփանակերտ – խմբ.) ճանապարհի վրա», և ընդգծել, որ ապրիլի 23-ին տեղադրված անցակետը «կապահովի թափանցիկություն և անվտանգություն»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930