Լրահոս
Օրվա լրահոսը

Դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց գործունեության ազատությունը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին

Մայիս 03,2023 14:00

Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին գրավոր ընթացակարգով քննեց եւ հրապարակեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը:

ՍԴ-ի համար պարզաբանման ենթակա էր հետեւյալ հարցը՝  արդյոք վիճարկվող իրավակարգավորմամբ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև սեփականության իրավունքի սահմանափակումը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին՝ ազատությանն իրավաչափ միջամտության սահմանադրաիրավական չափանիշներին:

Ըստ որոշման նկարագրական մասի՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատել, մասնավորապես, Սահմանադրության 59-60-րդ հոդվածներին, ինչպես նաև 78-րդ հոդվածին համապատասխանության առումով:

ՄԻՊ-ի դիմումի համաձայն՝ ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել համապատասխան  իրավահարաբերությունների մասնակիցների տնտեսական գործունեության և սեփականության իրավունքներին. վիճարկվող կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից, և դրա կիրառումը գործնականում հանգեցրել է համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքի խախտման.«Կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտները փաստացի զրկվում են այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչի արդյունքում սահմանափակվում է վերջիններիս տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքը»:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ անդրադարձել է նաեւ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու օրենսդրական նոր կարգավորումներին՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո ուժի մեջ մտնելու հարցին:

Ռ.Մ.

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031