Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանելով մի քանի պարզ կանոն կխուսափեք հնարավոր զեղծարարություններից. Հայաստանի բանկերի միություն

Մայիս 05,2023 14:15 Share

Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պարբերաբար ակտիվանում են ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքերը, ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և պահպանել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները:

ՀԻՇԵՔ՝ առևտրային բանկերն անում են առավելագույնն իրենց հաճախորդների հաշիվների ու քարտերի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն այդ հարցում առավելագույն արդյունքի ապահովումն առաջին հերթին կախված է հաճախորդից։

Պահպանելով մի քանի պարզ կանոններ և առաջնորդվելով բանկերի կողմից հրապարակվող անվտանգության ուղեցույցներով, դուք կխուսափեք հնարավոր զեղծարարություններից և չեք կրի ֆինանսական կորուստներ։

Հորդորում ենք ոչ մի դեպքում երրորդ անձանց չտրամադրել Ձեր նույնականացման և բանկային տվյալները, մասնավորապես՝

  • Անձնագրի, նույնականացման քարտի և սոցիալական քարտի համարը,
  • Բանկային քարտի 16-նիշ համարը,
  • Բանկային քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը,
  • SMS-ով ստացված նույնականացման կոդերը,
  • Մի քննարկեք և տրամադրեք Ձեր անձնական տվյալները նամակագրության հավելվածների միջոցով (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն)։

Եթե որևէ բանկի անունից ստանում եք կասկածելի զանգ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն, որոնց միջոցով ձեզ առաջարկում են աննախադեպ արտոնյալ պայմաններով ֆինանսական ծառայություններ կամ պարզվում է, որ դուք դրամական շահում ունեք, ապա անհրաժեշտ է, որպեսզի դուք կապ հաստատեք ձեզ սպասարկող բանկի հետ՝ զանգի կամ հաղորդագրության իսկությունը ստուգելու համար։

ՀԻՇԵՔ՝ բանկերը հաճախորդներից երբեք չեն պահանջում տրամադրել քարտի ամբողջական վավերապայմանները, մոբայլ բանկինգ հավելվածի գաղտնաբառը, ինչպես նաև իբրև անվտանգության նկատառումներով հաշվի գումարը մեկ այլ հաշիվ տեղափոխել:

Առևտրային բանկերի պրոդուկտների, ծառայությունների, ինչպես նաև տարբեր ակցիաների վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը հասանելի է բանկերի պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։ Անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ նաև բանկերի զանգերի կենտրոններից։

Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031