Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ մարդկանց մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, արձանն արել եմ, ինչպես մտածել եմ». «Նեմեսեսի» հուշարձանի հեղինակ

Մայիս 06,2023 12:42

Aravot.am-ը «Նեմեսեսի» հուշարձանի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի՝ արձանի տեղադրման վերաբերյալ արած արտահայտության մասին: «Ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում եւ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել էր Փաշինյանը: Նաեւ հավելել էր, որ  կառավարությունը չի «Նեմեսիսի» արձանը տեղադրելու որոշումը կայացրել, ու այն տեղադրվել է զգացմունքային ֆոնի վրա՝ մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում եւ սպառնում դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:

«Շատ մեկնաբանություններ են եղել այդ մասին, ամեն մեկը՝ յուրովի: Ես ուղղակի արձանը արել եմ, ինչպես մտածել եմ, ինչպես որ էսթետիկորեն եւ իր տեղով կլիներ իմ տեսլականով: Իսկ այլ մարդկանց արած մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել»,-ասաց «Նեմեսեսի»  արձանի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը;

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը Երևանի Օղակաձեւ այգում բացվել է ապրիլի 25-ին: Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են։

Ի պատասխան արձանի տեղադրման Թուրքիան փակել է Հայաստանի համար օդային տարածքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Ես կողմ եմ, որ Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձան լինի Երևանում, բայց այն, ինչ երկնել է սույն ճարտարապետը՝ 0 գեղագիտական արժեք ունի, շարքային գերեզմանաքար է հիշեցնում: Զարմանալի է, ով է ընդհանրապես հաստատել այդ նախագիծը?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031