Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը. «Հայաստան» խմբակցության պատգամավորները Սոթք և Կութ համայնքներում էին

Մայիս 11,2023 23:03

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի, Արգիշտի Գևորգյանի և Արման Ղազարյանի հետ` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել ենք Գեղարքունիքի մարզ, եղել ենք Սոթք և Կութ համայնքներում, որոնց հարակից դիրքերի ուղղությամբ վաղ առավոտից կրակում էր թշնամին:

Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:

Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը` հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:

Բանակի և զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:

Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031