Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանգնած ենք աղետի եզրին». Ռուբեն Վարդանյան

Մայիս 11,2023 23:13

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն տելեգրամյան  «Armenian Life» ալիքով պատասխանել է հետեւորդների հարցերին:

Հարց- Պատրաստվո՞ւմ եք քաղաքական գործունեությունը շարունակել Հայաստանում։

Ռուբեն Վարդանյան- Դուք ապրում եք պատրանքներով ու չեք գիտակցում, որ այստեղ՝ Արցախ է ժամանում  10-20  սննդամթերքով մեքենա 400 մեքենայի փոխարեն, որոնք ամեն օր Հայաստանից գալիս էին: Շրջափակման մեջ է մոտ 30.000 մարդ՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Դուք ինչի՞ մասին եք խոսում, Դուք հասկանո՞ւմ եք, որ մարդիկ, որոնք ապրում են իրենց հողում,  վերանալու վտանգի տակ են: Մենք Արցախը ամբողջապես կորցնելու  վտանգի տակ ենք, որտեղ մենք ունենք ահռելի մշակութային ու պատմական ժառանգություն:

Ինչի՞ մասին հիմա կարող ենք մտածել՝ քաղաքականությո՞ւն, բիզնե՞ս…: Դուք պետք է գիտակցեք, որ մենք ապրում ենք տարբեր աշխարհներում: Դուք ապրում եք մի աշխարհում, որտեղ շատ բաներ են տեղի ունենում, բայց որտեղ քիչ թե շատ կյանքը բնականոն է: Մենք ապրում ենք լիակատար շրջափակման մեջ:  Հասկացեք՝ մենք խոսում ենք երկու տարբեր աշխարհների մասին: Մեր ապրած աշխարհում՝ մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար: Պայքարում ենք այստեղ մեր երեխաներին մեծացնելու իրավունքի համար, իսկ մնացած ամեն ինչն այնքան երկրորդական է… այն ամենն, ինչ քննարկում եք՝ քաղաքականություն, այլ բաներ, դրանք չեն օգնում Արցախին, դրանք անիմաստ են: Այստեղ կա կյանքի ու մահվան հարց»:

Ռուբեն Վարդանյանը  բոլոր հայերին կոչ արեց նաեւ պահի լրջությունը գիտակցել: Նա հիշեցրեց, որ երբ անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում էր Սարդարապատի ճակատամարտի հետ, հենց այնպես չէր ասում: «Մենք կանգնած ենք աղետի եզրին: Եթե մենք միասին սա չգիտակցենք ու չանենք ամեն ինչ  ու ամեն օր, ինչպես կկարողանանք օգնել Արցախի պահպանմանը, որ այստեղ շարունակեն ապրել մարդիկ , կարողանան մեծացնել իրենց  երեխաներին եւ ապրել նորմալ կյանքով»,- հավելեց Վարդանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031