Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրությունները Ստամբուլում՝ ընտրություններից հետո․ Էրդողանի ցուցանիշներն աստիճանաբար նվազում են

Մայիս 15,2023 00:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվեցին խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Մինչև ժամը 21․00 Թուրքիայի օրենսդրությամբ արգելված էր հրապարակել արդյունքների մասին տեղեկություններ։ Երբ սկսվեցին հրապարակվել առաջին արդյունքները, դրանց համաձայն՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուներ նկատելի առավելություն, նրան տրված քվեներն անցնում էին 50 %-ի շեմը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի ձայները չէին անցնում 41 %-ը։ Ստամբուլի ժամանակով 23:00-ի դրությամբ ըստ պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ պատկերը հետևյալն է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 49,94%, Քեմալ Քըլըչդարօղլու՝ 44,30%:

Ընդհանուր ընտրողների թիվը 64.190.651 է։ Մասնակցության տոկոսը՝ 69%։

Ստամբուլում այս պահին իրավիճակը կայուն է, հանգիստ։ Թեև նկատելի են ոստիկանական ուժերի կուտակումներ քաղաքի տարբեր հատվածներում, սակայն ընդհանուր առմամբ Ստամբուլում հանգստություն է տիրում։ Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կգրանցվեն, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրանցած ցուցանիշներն աստիճանաբար նվազում են։ Չեն բացառվում, որ կլինեն ցույցեր։

Այս պահի դրությամբ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և կենտրոնական Բեշիքթաշ թաղամասում, որտեղ էլ հիմնականում կազմակերպվում են ցույցերը, հանգստություն է տիրում։ Քաղաքում շատերը զարմացած են, թե կարծես տարօրինակ է այս հանգստությունը։ Նաև բազմամարդ չեն են սրճարանները։ Տեղի բնակիչները սրա պատճառներից մեկը համարում են այն, որ մարդիկ զբաղված են ընտրություններով, ինչպես նաև ընտրությունների օրն արգելված է ալկոհոլ օգտագործելը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031