Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն, պետք է կանգնեցնենք մեր երկիրն անդունդի եզրին հասցրած անկարող իշխանությանը»․ Սամվել Կարապետյան

Մայիս 13,2026 19:44 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակչության հետ։

«Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ լինել, պարտավոր են հարուստ ապրել։ Դրա համար մենք միասին շատ լուրջ զբաղվելու ենք ձեր բոլոր շրջաններով և հատկապես մեր հայրենիքի ամենակարևոր մասով՝ Սևանա լճով»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում մարզի բնակիչների թիվը նվազել է 30 տոկոսով։ Նվազել են ամուսնությունները, աճել՝ ամուսնալուծությունները։ Սամվել Կարապետյանի խոսքով՝ պատճառը վատ ապրելակերպն է։ Մարզի արդյունաբերության ծավալները նվազել են 2, գյուղատնտեսության ծավալները՝ 4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 1 տոկոսով։

«Մենք, հասկանալով այս բոլոր պրոբլեմները, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն՝ պետք է կանգնեցնենք մեր երկիրն անդունդի եզրին կանգնեցրած այս թույլ, անկարող իշխանությանը, որովհետև ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն։ Փաշինյանը կարող է այդ ասֆալտի վրա հետագայում միայնակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրել, միասին քշեն։ Առավել ևս՝ Վարդենիսի կողմից շատ հեշտությամբ ադրբեջանցիները կգան, կքշեն։ Բայց մենք ձեզ հետ պետք է թույլ չտանք, պետք է մեկ օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները, որոնք կատարվում են մեր հայրենիքի ու ձեր մարզի հետ»,- նշել է Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բնակիչներից մեկն ասել է, որ 6000-ից ավելի մարդ լքել է Վարդենիսը, գյուղերը դատարկվել են, ադրբեջանցիները նստել են Վարդենիսի տարածքում։ «Ադրբեջանցիները առանց մի դիմադրության երկու-երեք անգամ առաջ են եկել՝ Վերին Շորժայում, Ներքին Շորժայում, Սոթքում, Նորաբակում։ Մեր ձայնը տանք Ուժեղ Հայաստանին, որպեսզի փրկվենք այս ամենից»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանն ի պատասխան նշել է, որ այս իշխանության բարդակի ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևով հակաճառել իր շեֆին, դրա համար մենք ունենք շատ լուրջ խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաններում։

«Ինքն ունի վախեր, ունի գաղտնի պայմանավորվածություններ, դրա համար ամեն ինչ անելու են, որ սահմանամերձ շրջաններում նույնպես, ինչպես Արցախին խաղաղություն բերեց, նույն խաղաղությունը կբերի Վարդենիսին։ Ամենակարևորը՝ ես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ ինքը կարող է խաղաղություն բերել Սյունիքին, հայաթափել Սյունիքը, լցնել ադրբեջանցիներով և հետո նորից գոռալ, որ՝ ոչինչ, խաղաղություն եմ բերել։ Այս մարդն իրոք ոչ մի սրբություն չունի։ Կարող էր թողնել գնալ, իր համար Ենոքավանում մի հատ խոզաբուծարան ունենալ։ Ինքն իրավունք չունի կապ ունենալ մեր երկրի ու ժողովրդի ապագայի հետ, որովհետև դա վտանգավոր է թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին։ Ակտիվ եղեք, որովհետև մենք իրոք կանգնած ենք ջրբաժանի առջև, մենք կարող է սխալ քայլ անելով՝ շատ ծանր ճակատագրի արժանացնենք մեր երկրին։ Ինքն արդեն, գիտեք, հայտարարել է չորրորդ Հանրապետության մասին, հաջորդ անգամ կորցնելով Սյունիքը՝ կհայտարարի 5-րդ Հանրապետություն։ Եվ նորից կգոռգոռա, Ալիևին կխնդրի, մի քիչ փող կտա, նորից ասֆալտ կանի ձեր գյուղերում, մարդկանց նորից կխաբի ու կմոլորեցնի։ Բայց մենք ունենք ազգային խնդիր, բոլորս պետք է միանաք՝ այդ ազգային խնդիրը լուծելու համար»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Մարզի բնակիչներից մեկն էլ նշել է, որ այս իշխանությունը հանրապետությունում փակելու է շուրջ 230 դպրոց, հիմնականում՝ սահմանամերձ բնակավայրերում։ Եվ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները լքելու են իրենց բնակավայրերը։ «Մեր պատմությունը մի փոքրիկ խմբակ փորձում է խմբագրել, կարծես մենք չենք եղել, արմատներ չենք ունեցել»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանն ի պատասխան ասել է․ «Սրանք քանդում են մեր ինքնությունը, ինքնությունը քանդելու համար ամենահեշտ ձևը՝ սկսել երեխաներից։ Եթե երեխաները չկարդան, չսովորեն, որ մենք ունեցել ենք մեծ երկիր, շատ հերոսներ, մենք աշխարհի երեսին երևալու ենք որպես թույլ, վախերի մեջ ապրող երկիր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031