Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ հոգեւոր ճեմարանն ավարտած եւ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք բավարար փաստեր ներկայացրել են իրենց հոգեւոր, մարմնական եւ սեռական առողջության վերաբերյալ»․ Փաշինյան

Մայիս 22,2023 14:00

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն»։ Մայր Աթոռից արձագանքել էին. «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Մայր Աթոռին։ «Ես հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի։ Բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշար օգտագործել։ Ես ընդամենը հետեւյալը կասեմ՝ եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգեւոր ծառայությունը բարեպաշտ եւ ազնիվ ձեւով իրականացնող բազմաթիվ այլ հոգեւորականների նկատմամբ, ուզում եմ նրանցից ներողություն խնդրել։ Հայտարարության հեղինակներին չեմ հակադարձի վիրավորանքներով, որովհետեւ քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ, ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել։ Ես հույս ունեմ, որ հոգեւոր ճեմարանն ավարտած եւ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգեւոր ճեմարան ընդունվելիս եւ ավարտելիս բավարար փաստեր եւ փաստարկներ ներկայացրել են իրենց հոգեւոր, մարմնական, ընդհուպ մինչեւ սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ, որ ներկայացրել են, այնպես որ՝ մտահոգվելու մեծ բան չկա»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031