Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները

Մայիս 31,2023 21:12 Share

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մայիսի 31-ին հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Օրակարգային թեմաների թվում էին միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործող գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները, որոնցով վերացվում են այս պահին գործող շրջանառության հարկի ռեժիմում գործող տնտեսավարողների համար նախատեսված պարզեցված հաշվառման մեխանիզմները։

Քննարկմանը ներկա էին ՓՄՁ ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի փորձագետներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել