Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին հորդորեց` ամեն հնարավորություն օգտագործել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնելու բոլոր ատյաններում

Մայիս 31,2023 23:45

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին հայ երիտասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու և նրանց հայկական ոգով կրթելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանոթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին և հորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամեն հնարավորություն օգտագործեն արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատյաններում, ինչպես և ԱՄՆ իշխանությունների առջև՝ կանխելու Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարյուր ուսանող։ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը կարևորեց ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռնվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031