Արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով պատրաստվում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից՝ գործուն զղջման հիմքով, իբրեւ թե իրավապահների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է այս նախագծի մասին։ «Սրանցից ամեն ինչ սպասելի է, որովհետեւ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի երկրում թագավորեն հանցագործությունը, թմրամիջոցները, աղանդավորները՝ արժեհամակարգը քանդելու համար, եւ հիմա հասել են նրան, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարածներին գործուն զղջալով ուզում են ազատել պատասխանատվությունից ու պատճառաբանությունն էլ այնպիսի հիմար բան են բերում։ Այսինքն՝ երկրում վխտում է հանցագործությունը, աճում է բարձր տեմպերով, եւ ուզում են` այն հանցագործը, որը զղջացել է իր արարքի համար, նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Սա անմեղսունակ մոտեցում է հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է, ասենք՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոշոր չափերով, բռնաբարությունը, խոշտանգումը, սպանությունը, ավազակային հարձակումը, բռնությամբ բազմաթիվ հանցագործություններ… հանցագործն ընդամենը ասում է՝ կներեք, ես զղջացի, եւ քրեական հետապնդումը դադարեցվի՞։ Սրանք անպատժելիության մթնոլորտ են ստեղծել, հիմա էլ ցանկանում են իրավական դաշտ բերել դա։ Շատ երկրներում նույնիսկ առանձնապես ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ պատիժ նշանակելուց հետո ներման իրավունքն են բացառում… Սա աբսուրդ է եւ խայտառակություն երկրի համար»,- ասաց Պետրոսյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































