Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը վերաբերող հարցեր

Հունիս 06,2023 15:06 Share

Նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ։ CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է:

🤝 Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

📈 Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները։ Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության այն ծրագրերը, որոնք օգնում են տնտեսավարողներին ձեռք բերել նոր սարքավորումներ և բարձրացնել իրենց ընկերությունների արտադրողականությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930