Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար

Հունիս 06,2023 17:10

Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ այս նպատակով պետբյուջեից վճարվել է շուրջ 98 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ծնվել է 5 երեխա, իսկ փոխնակ մայրերից 7-ը հղի է։

Աջակցություն ստացած 133 ծնողներից՝

· փոխնակ մոր ծառայությունից օգտվել է 12 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 28 մլն դրամ,

· դոնորական ձվաբջջի ձեռքբերումից օգտվել է 121 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 70 մլն դրամ։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն են։ Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։

Աջակցության առավելագույն չափը կազմում է՝

• փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,

• դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կամ առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930