Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ի նախագահն անդրադարձել է իր եռօրյա այցին Հայաստան

Հունիս 06,2023 17:45 Share

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը իր թվիթերյան էջում անդրադարձել է անցյալ շաբաթ տեղի ունեցած իր եռօրյա այցին Հայաստան: Այցի ընթացքում Մայքլ Աբրամովիցը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին և մի շարք հանդիպումներ ունեցել ՀՀ կառավարության, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Freedom House կազմակերպության նախագահը մասնավորապես նշում է՝

«Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալ երկրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ աշխատելու հանձնառության դրական նշան է՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը:

Վարչապետի և Վարդինե Գրիգորյանի հետ պանելային քննարկման ընթացքում քննարկեցինք հայկական ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարությանն ուղված սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարության համար:

Ես նաև առանձնահատուկ հնարավորություն ունեցա այցելելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ընդլայնելու և պաշտպանելու ազատությունը ամբողջ աշխարհում:

Իմ այցելության ամենահիշարժան դրվագներից մեկը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն էր: Քննարկել ենք տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման և խաղաղության հաստատման հեռանկարները։ Ինձ մեծ պատիվ ու ոգևորություն է պատճառել նախագահի հայտարարությունը, որում նա խոր հարգանք է արտահայտել Հայաստանում Freedom House-ի գործունեությանը»:

Թվիթի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930