Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Հունիս 13,2023 11:22

Հունիսի 13-ին, ժամը 08։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի մոտակայքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել:

🚒Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 69 հասցեում գտնվող պոլիէթիլենի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 10:01-ին: 200 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենի հումք, 10 հաստոց, կախովի առաստաղը և տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930