Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»․ Իշխան Սաղաթելյանը՝ իր ու Հրանտ Մարգարյանի միջև տարաձայնությունների մասին լուրերի առնչությամբ

Հունիս 13,2023 16:31

«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը։ Նա մեծ ավանդ ունի ՀՅԴ-ում, ՀՀ-ի և Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր մեջ որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Բոլոր նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»,-ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե տեղեկություններ կան, թե Հրանտ Մարգարյանը դեմ է եղել այդ պաշտոնում իր թեկնածությանը։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ծանոթ է այդ խոսակցություններին և վստահեցրեց՝ չկա նման բան և չի կարող լինել։ Նա ասաց, թե ավելին՝ խոսակցություններ է լսել, որ ՀՅԴ ժողովը թեժ է անցել և այլն ու նշեց․ «ՀՅԴ բոլոր ժողովներն անցնում են թեժ, ու հատկապես այս մեկը, քանի որ Դաշնակցությունը չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Ունեցել ենք բուռն քննարկումներ։ ՀՅԴ ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության անդամները բաց, անկաշկանդ քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում մեր որոշումների իրականացման գործին»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ Դաշնակցության բոլոր ժողովներից առաջ նման խոսակցություններ եղել են ու հայտարարեց․ «Մենք այս իրավիճակում ներքին որևէ հարց չունենք, մեր գլխավոր խնդիրը Արցախն ու Հայաստանն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930