Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում կատարված սպանությունը բացահայտվեց

Հունիս 13,2023 21:21

Հունիսի 6-ին, ժամը 22.07-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայի 49/2 հասցե, որտեղ տղամարդու դիակ է եղել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել էր 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերոհիշյալ հասցեի մոտակայքում Երևանի Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Վարազդատ Գասպարյանի ուղղությամբ, որը մահացել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 6-ին Նար-Դոսի փողոցի 25-ամյա բնակիչը, դեռևս չպարզված հարցի շուրջ անհամաձայնություններ ունենալով Վարազդատ Գասպարյանի հետ և նախապես պլանավորելով սպանել նրան, երեկոյան ժամը 8-ի սահմաններում որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենայով գնացել է Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոց, որտեղ դարանակալել է և հարմար պահն օգտագործելով՝ կրակել ու սպանել է Վարազդատ Գասպարյանին:

Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես նաև Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 13-ին 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930