Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սպանությունից հետո 42-ամյա կնոջ մեքենայից անհետացել է նաեւ նրա պայուսակը՝ մոտ 100.000 $ գումարով, անձնագիրն ու ոսկեղենը

Հուլիս 02,2023 13:27

Հայտնի դերասան Տիգրան Նալչաջյանի քրոջ՝ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության դեպքով սպանվածի եղբայրը Aravot.am-ին որոշ մանրամասներ հայտնեց:

«Նա ամբողջությամբ խոստովանել է իր կատարածը, նույնիսկ քրոջս մեքենան հենց իրենց տան բակից են վերցրել, որով ինքը երկու օր իր ընկերների հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Սա բացահայտված սպանություն է: Այդ երիտասարդը նույնիսկ պարզել եմ, որ անցած տարի Փարաքարում երկու հոգու դանակահարել է՝ հոր ու որդու, գյուղում ներքին կարգով հարցը լուծել են, որ գործ չհարուցվի, չեն բողոքել»,- պատմեց Տիգրան Նալչաջյանը:

Նա ասաց, որ քույրը, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդի հետ ծանոթացել է համացանցով. «Քույրս սպորտի մեծ սիրահար էր, իր շրջապատը վերջերս ՈՄԱ, սպորտ, դա էր: Նա շատ ակտիվ մարզվում էր, մարտարվեստներով էր զբաղվում, երեւի այդ հետաքրքրությունների շրջանակում են ծանոթացել համացանցով: Քույրս տարբեր աղբյուրներից լավ գումար վաստակող աղջիկ էր, հայտնի ֆիրմայում էր աշխատում բարձր աշխատավարձով, նաեւ դրսի հետ էր աշխատում, import մենեջեր էր, շատ բաներ էին իրենից պատվիրում: Մեծ գումարներ էր աշխատում ու մի մեծ սխալ էր անում, մոտը մեծ գումարներ էր պահում: Որ մենակ էր ապրում, մեծ վախ ուներ, հանկարծ տուն չմտնեն, գումարը հափշտակեն, գումար էր հավաքում, որ նոր տուն գներ: Երբ տեղ էր գնում, գումարը մեքենայի մեջ էր պայուսակով պահում: Խոսքը 50-100.000 դոլարի մասին է:  Հիմա դա անհետացել է, բացի հեռախոսից, որը այդ երիտասարդը վաճառել էր: Մենք այդ մասին էլ ենք իրավապահներին ասել: Իհարկե, դժվար ապացուցելի բան է, բայց քրոջս անձնագիրն էլ չկա: Վստահ ենք, որ էլի իրենց ձեռքի գործն է: Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել, նաեւ ոսկեղեն է եղել, որն էլի անհետացել է: Իր տանը ձեւի համար տասը դրամ չկա»:

Մեր զրուցակցի խոսքով, իրենք ցմահ բանտարկություն  են պահանջելու այդ երիտասարդի համար. «Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան: Ինքն արդեն ապացուցել է, որ վտանգավոր հանցագործ է: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 7:30-ի, 8-ի սահմաններում: Քույրս Պտղնիի իր տնից դուրս է եկել , դա տեսախցիկներով էլ է ֆիքսված, մյուս տեսախցիկն էլ ֆիքսել է, թե ոնց է արդեն երեկոյան 9-ի սահմաններում մեքենան Փարաքարի կողմ գնում: Այդ դեպքը բավական արագ է տեղի ունեցել, որովհետեւ նույն օրը երեկոյան 9:30-ից հետո քրոջս հետ կոնտակտը կորել է: Այսինքն՝ հանդիպել են, քսան րոպե հետո սպանել է: Կա արդեն դատաբժշկի փորձաքննության եզրակացություն, որ խեղդամահ են արել քրոջս, այնքան է սեղմել, մինչեւ խեղդի: Քրոջս դեմքն ամբողջությամբ սկոչով փաթաթված էր, այսինքն՝ դա կանխամտածված սպանություն էր, ոտքերը, ձեռքերը՝ կապած: Ոնց որ վզին էլ պռովուդ կար, մենք նման բան էլ նկատեցինք, շատ դժվար էր նայել ինձ համար: Հրեշավոր սպանության մասին է խոսքը: Ինձ թվում է, որ իր հետ էլի մի հոգի է եղել, ես նման կասկածներ եմ ունեցել: Քույրս այդ դեպքի օրը երեկոյան օնլայն աշխատանքի էր մտնելու, որից որ ինքը եթե նույնիսկ մեկ րոպե ուշանար, կարող է աշխատանքից ազատեին, շատ խիստ էր: Եթե ռիսկի է դիմել, որ երեկոյան Պտղնիից դուրս գա, հասնի Փարաքար, որ այնտեղ ինչ-որ մեկին հանդիպի, որից հետո նորից պետք է վերադառնար, հասներ գործի, այսինքն՝ ուշանալու խնդիր է ունեցել: Այսինքն՝ դա եղել է ինչ-որ հրատապ բան, ինչ-որ հրատապ բանի համար իրեն կանչել են: Եթե դա լիներ զուտ հանդիպում կամ զբոսանք, դա չէր լինի Փարաքարում, կլիներ Երեւանի կենտրոնում կամ էլ կհանդիպեր հաջորդ օրը, գործը կվերջացներ, կգնար հանդիպման»:  Իսկ արդյո՞ք սպանությանը նախորդել է սեռական բռնություն, այս հարցն էլ առաջիկայում կհաստատի կամ կհերքի նշանակված փորձաքննությունը. «Սպասում ենք փորձաքննություններին, որոնց պատասխանները մեկից երկու ամսվա ընթացքում է լինելու, նաեւ դա կպարզվի»:

Սպանությունից հետո կնոջը 15 մետր բարձրությունից գցել են ձորակը՝ գերեզմանների մոտ,  որտեղ նախկինում քարի արտադրամաս է եղել: Տիգրան Նալչաջյանի տվյալներով, սպանություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդն էլ է գերեզմանների մոտ ապրում, դրա համար էլ տեղանքին լավ ծանոթ է եղել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31