Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը». Վարդան Ոսկանյան

Հուլիս 07,2023 23:40

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը։

Ընդ որում, ժամանակակից հիբրիդային պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն Կալաշնիկովի ինքնաձիգով դաշտային պարապմունքների անցկացում, այլ ենթադրում է պետության ու ազգի  բոլոր ներքին և արտաքին ռեսուրսների մոբլիզացիա՝ սկսած ներազգային համերաշխության հաստատումից, վերջացրած թշնամական երկրում պառակտման ու վախի մթնոլորտի սերմանմամբ և հարյուրավոր այլ գործողություններով, որոնք պետք է ներդաշնակված լինեն մեկ ընդհանուր ծրագրային փաթեթում և դրանից բխող ճանապարհային քարտեզում։

Հակառակ դեպքում, պատերազմ չստանալու միակ հույսն Աստված է, իսկ Աստված օգնում է ոչ թե հանձնվողին, այլ պայքարողին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31