Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիս 08,2023 09:30

Հուլիսի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սուխումիի պետական համալսարան՝ վերջինիս ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի հրավերով։ Ռեկտորի հետ ունեցած առանձնազրույցից հետո ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ա. Սմբատյանն ընդգծեց համալսարանական դիվանագիտության նշանակությունը Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղության հաստատման հարցում։ Այս համատեքստում կարևորելով համալսարանականների՝ տարածաշրջանում առկա խնդիրների և անկախ աշխարհագրությունից ու ազգությունից մարդու իրավունքների խախտումների անընդունելիության մասին ազատ և անկաշկանդ խոսելու հնարավորությունը՝ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31