Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային փոփոխություններ Սյունիքի քննչականում

Հուլիս 12,2023 23:50

Aravot.am-ի տեղեկություններով, զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ Գուրգեն Գրիգորյանն այսուհետ իր գործառույթները իրականացնելու է որպես քննչական կոմիտեի Սյունիքի քննչական մարզային վարչության պետի տեղակալ։ Ըստ մեր աղբյուրների՝ Գրիգորյանը հանդիպել է Սյունիքի քննչական վարչության աշխատակիցներին, ներկայացրել իր աշխատանքի տեսլականը։

Սակայն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Սյունիքի քննչական վարչությունում կադրային որեւէ փոփոխություն չկա։

Նշենք, որ Գուրգեն Գրիգորյանը 10-րդ կայազորային քննչական բաժնի պետ էր նշանակվել այս տարվա մայիսին։ Ի դեպ՝ ՀՀ քննչական կոմիտեի կայքում նշված է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի պարտականությունները այս պահին կատարում է Ավետիք Մանուկյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ Սյունիքի քննչական մարզային վարչության պետ Սարգիս Մարգարյանն առաջիկայում նշանակվելու է Գեղարքունիքի քննչական մարզային վարչության պետ, իսկ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվելու Գուրգեն Գրիգորյանը։

«Սյունիքի քննչական մարզային վարչությունում որեւէ կադրային փոփոխություն չի եղել ու Սարգիս Մարգարյանը շարունակում է աշխատել»,-մեզ հետ ունեցած զրույցում նշել է Գոռ Աբրահամյանը։

Գոռ Աբրահամյանն ավելի ուշ հաստատեց, որ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից՝ նշելով, որ նախնական հերքումը թյուրընկալման արդյունք է եղել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31