Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի իր տնից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին

Հուլիս 13,2023 23:17

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն, եղբորը եւ քեռու տղային:

Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Թե ի՞նչ հիմնավորումներով են ձերբակալել՝ կներկայացնենք առաջիկայում:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

Սոցցանցերում եւս այդ մասին տեղեկություններ կան: «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա եւ որդին բերման են ենթարկվել»։

Իսկ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մասնավորապես գրում է. «Այ Շուշի հանձնող սրիկա, հըլը գնա հայելիով մի հատ քեզ ուշադիր նայիր ու տես էդքա՞ն կաս, որ Արցախի Հանրապետության ազգային հերոս Գեներալ ես ձերբակալում կիրթ ու կառուցողական պատվիրատուիդ հրամանով, հըլը սթափվի’ր…Այսինքն էս քայլովդ արդեն բացահայտ ասում ես, որ Արցախը ու արցախցիներին ծախել ես ու ով որ փորձի դեմդ կանգնել տանելու ես կալանքի… » :

Մեր տեղեկություններով, գեներալ Բալասանյանի տանը 40 րոպե խուզարկությունից հետո զենք ու զինամթերք է հայտնաբերվել։ Ձերբակալելուց հետո նրան ձեռնաշղթաներով տարել են ԱԱԾ, իսկ այժմ դատախազությունում է։

Վիտալի Բալասանյանի որդին կասկածվում է վարկը ոչ նպատակային օգտագործելու, իսկ ինքը՝ գեներալը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ․ Գ․ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացնում է․ «Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31