«Իմ որդին՝ Կարեն Բադոյանը Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հետ վարել է մարտ, եղել էր անօդաչուների հարձակում, ըստ ականատեսների՝ զոհվել են չգիտեմ քանի զինծառայող։ Մենք հայտնաբերեցինք Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մարմինը, հուղարկավորվեցինք։ Բայց Կարենի մարմինը մենք չհայտնաբերեցին։ Ըստ ականատեսների՝ ասում են՝ զոհվել է, բայց մենք չունենք ԴՆԹ համընկնում։ Մեր խնդիրն այն է, որ ունենք ծնողներ, որոնց ԴՆԹ համընկնումը չի համապատասխանում տեղադիրքի եւ զինծառայողի գտնվելու վայրի հետ։ Իսկ ինձ մոտ կա կոնկրետ դիրք, տեղ, նույնիսկ հայտնաբերել ենք մասունքներ, բայց ԴՆԹ համընկնումը չեղավ»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց անհայտ կորած Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը։
Նա նշեց, որ ծնողներն այսպես թե այնպես ներգրավված են գործընթացում։ «Մենք տիրապետում ենք տեղեկատվության, որը պատրաստ ենք տրամադրել եւ տրամադրել ենք տարբեր կառույցներին։ Հիմա ԱԱԾ-ն ստեղծել է հատուկ խումբ, որը նորից քննություններ է տանում, բայց որոնողական աշխատանքներ դեռ չկան։ Մենք պատրաստ ենք համագործակցել, բայց ոչ թե մեր ինֆորմացիան դառնա թղթի վրա գրված նյութ, այլ մեր տված ինֆորմացիայի վրա իրենք պետք է ավելացնեն ու մեզ ավելի ինֆորմացիա տան։ Մինչեւ այսօր տվել ենք ինֆորմացիա, եւ ոչ մի տող չի ավելացվել մեր տված ինֆորմացիային, խնդիրը սա է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բադոյանը նշեց, որ իրենց ասոցիացիան ունի մեկ խնդիր՝ բացահայտել անձանց ճակատագիրը։ Ըստ նրա՝ ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց լուծումը փորձում են գտնել ասոցիացիայի շրջանակներում։
Միաժամանակ Բադոյանն ասաց, որ իրենք ցանկանում են, բայց Ադրբեջանի հետ դեռ համագործակցություն չկա այս հարցով։ Բայց այդ համագործակցության կարիքը, նրա խոսքով, կա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































