Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի թրաշի մասին հումորային գրառման պատճառով աղջիկը հայտնվել է քննչականում

Հուլիս 14,2023 19:22

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր կուսակիցներին մեկին՝ Կ․Մ․-ին, կանչել են քննչական կոմիտեի հետևյալ գրառման համար․ «Մյուս անգամ խնդրում ենք դրոշի տեղը ադրբեջանական այլ իր վառել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թրաշը»։

Նարեկ Միրզոյանը իր գրառումը վերնագրել էր․ «Զավեշտների շարքից» ու նշել, որ Կ․Մ․-ին հարցաքննության են հրավիրել հրապարակային բռնության կոչ անելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Aravot.am-ը հետ զրույցում Կ․Մ․-ն պատմեց, որ իրեն պաշտոնապես հրավիրել են քննչական կոմիտե՝ որպես վկա։

«Սկզբում մտածեցի՝ լավ, ի՞նչ արած կլինեմ, որ բռնության կոչ է դիտարկվել։ Տեղում տեղեկացա, որ ինձ հրավիրել են հումորային գրառմանս պատճառով։ Այդ գրառման տակ մեծ մասը ծիծաղի նշան են դրել՝ ցույց տալով, որ հասկացել են իմ հումորը։ Երբեք մտքովս չէր անցնի, որ հումոր անելու համար մի օր  կհայտնվեի քննչականում կամ ինձ կկասկածեին իբրև թե հրապարակային բռնության կոչ անելու համար»,-ասաց Կ․Մ․-ն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31