Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Արցախի անշարժ գույքի շուկան 2023 թվականի առաջին կիսամյակում

Օգոստոս 02,2023 21:45

Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա՝ արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով:

✅2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով:

✅Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Ստեփանակերտում՝ 45.8%(2022թ. I կիսամյակում՝45.8%):

Իրավունքների պետական գրանցումներում բարձր տոկոսաչափ կազմել են ժառանգության գործարքները՝ 29.5%, իսկ ցածր՝ փոխանակության գործարքները 0.4%:

✅Իրականացվել է 188 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 72.8%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ՝ 72.7%-ով:

✅Առուվաճառքի գործարքների գրանցումները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.0%-ը (2022թ. II կիսամյակում` 20.3%):

✅2023թ. I կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում Ստեփանակերտ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ2 մակերեսի հաշվարկով միջինացված արժեքը կազմել է 222,0 հազար ՀՀ դրամ,որը 2022թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 9,1%-ով :

✅Անհատական բնակելի տների միջինացված արժեքների հաշվարկման համար 2023թ. առաջին կիսամյակում մասնավոր անձանց միջև բավարար քանակով գործարքներ չեն գրանցվել:

✅Հողամասերի նկատմամբ իրականացվել է 106 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 39 միավորը՝ Ստեփանակերտ քաղաքում:

✅Գրանցվել է 463 ժառանգության գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2022թ. I կիսամյակի համեմատ նվազել է 62.7%-ով, իսկ 2022թ. II կիսամյակի համեմատ` 46.3%-ով:

✅2014-2023թթ. թվականների առաջին կիսամյակների ընթացքում իրականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումների տոկոսային բաշխվածությունը ըստ գործարքների և ըստ անարժ գույքի տեսակների ,ինչպես նաև վերջին 10 տարիներին իրականացված գործարքների քանակական համենատությունը տես ստորև գծապատկերներում.

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն
Արցախի Տեղեկատվական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031