Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ պահելու համար գումար են վաստակում. փողոցում կանգնակ տեղադրելն արգելված է»

Օգոստոս 08,2023 15:20 Share

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելը հաճախ հնարավոր չէ: Պատճառը ոչ միայն կայանատեղ չլինելն է, այլև դրանք կանգնակներով ու տարբեր առարկաներով զբաղեցնելը: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ շարունակում է ամենօրյա ուժեղացված ստուգայցերը՝ կանգնակները հեռացնելու և ճանապարհի երթևեկելի հատվածն ազատելու համար:

Հիմնական խնդիրը տնտեսվարողներն են, նաև որոշ անհատներ, որոնք, այսպես ասած, «տեղ պահելու համար» գումար են վաստակում:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է. «Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը»: Սա նշանակում է՝ կանգնակ տեղադրելն արգելվում է:
Աբովյան փողոցի միջբակային տարածքներից մեկում արդեն երկրորդ անգամ են հեռացվում կանգնակները: Տեսախցիկի առջև երևալ քաղաքացիները չցանկացան, բայց խնդրեցին  պարզաբանել, թե ինչու են տեղադրել:

Քաղաքային իշխանությունը շարունակելու է ստուգայցերը վարչական բոլոր  շրջաններում՝ մինչև խնդրի վերջնական լուծումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031