Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

Հոկտեմբեր 02,2026 11:22 Share

«Ինչ որ պլանավորված էր, բավականին արագ տեմպերով առաջ ենք գնում, եթե նայենք, թե մեկ տարվա ընթացքում ինչքան է ծրագիրն առաջ գնացել եւ ինչ զարգացում ունենք արձանագրած, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք»,- պատասխանելով TRIPP-ի հիմնարկեքի վերաբերյալ հարցին՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Նրա խոսքով. «Կա ուսումնասիրություն, որը կամփոփվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, որից հետո 2027 թ. սկզբին հնարավոր կլինի իրականացնել TRIPP-ի հիմնարկեքը… օրինակ՝ մի սովորական շենք կառուցելու համար ինչքան ժամանակ է պահանջվում՝ նախագիծ, նախահաշվարկ, պատկերացրեք, այդտեղ ինչքան շերտեր կան… Ուսումնասիրությունը պատվիրված է, ամերիկյան AECOM ընկերությունն է իրականացնում, շուտով դրա արդյունքները կլինեն, գնահատումը կիրականացվի, որին կհետեւի գործնական փուլը:

Մինչ այդ բոլոր ֆորմալությունները, TRIPP Development Company-ի գրանցումը, ամերիկյան ֆինանսական կառույցների հետ դրա բոլոր մանրամասներով եւ փուլերով անցել ենք, բազմաթիվ պատվիրակություններ են մեր կողմից այցելել Վաշինգտոն եւ Վաշինգտոնից են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել եւ հիմա արդեն ծրագիրը հասունացել է, հասել է գործնական իրականացման փուլ: Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի իրականացնել հիմնարկեքի արարողությունը»:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ասաց, որ ամբողջությամբ ծանոթ չէ եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ Փաշինյանի աշխատակազմի զեկույցին, բայց ուսումնասիրում է: Ասաց նաեւ, որ կարծիք կհայտնի, երբ ամբողջությամբ ուսումնասիրի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031