Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում. «Ժողովուրդ»

Օգոստոս 09,2023 10:17

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները եւ անձամբ է վերահսկում դրանք:

Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրեցին 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների եւ դատախազների միջեւ: Գլխավոր դատախազությունից նշեցին, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չհերքեցին մեր տեղեկությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031