Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է միջազգային հանրության ջանքերին

Օգոստոս 14,2023 23:18

Օգոստոսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները՝ նշելով, Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ արդեն հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար պաշարման մեջ:

Նախարար Միրզոյանը նշել է, որ խաթարվում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը:

Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումն ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից:

Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները:

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական հայտարարությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից հստակ քայլերի կարևորությունը: Նախարարը նաև անդրադարձել է արտահերթ նիստ գումարելու նպատակով ՄԱԿ ԱԽ Հայաստանի դիմումին:

Վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում երկարատև կայունություն հաստատելու հարցում՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է նաև այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:

ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031