Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչուհիներից մեկը Տիգրան Ավինյանին տեղեկացրեց, որ նրա գալու կապակցությամբ այսօր վերջապես տարածքի աղբը մաքրել են

Օգոստոս 24,2023 14:31

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր Էրեբունի վարչական շրջանում է շարունակում նախընտրական քարոզարշավը։ Նա շրջայց է կատարում համայնքում։

«Մի տրվեք մանիպուլյացիաներին, առաջնորդվեք փաստով, գործով։ Էդքան խոսեցին սակուրաներից, ներմուծված 2500 ծառի միջից քանի՞ հատիկն էր սակուրա, գիտե՞ք,  ընդամենը 140-ը»,- քաղաքացիների հարցերին ի պատասխան ասաց Ավինյանը։

Candidate for the Mayor of Yerevan from the ‘Civil Contract’ party Tigran Avinyan met the residents of Erebuni district during his pre-election campaign in Yerevan, Armenia

Բնակիչները հակադարձեցին՝ սակուրան Երեւանին հարմար ծառ չէ։ «Ես անձամբ վստահում եմ մասնագետների կարծիքին, ինստիտուտների կարծիքին։ Մենք բոլորը քննարկել ենք, երբեւէ չի եղել, որ ինքնագլուխ որոշում կայացնենք։ Համապատասխան ինստիտուտների դոցենտներին հրավիրել ենք, իրենք են մեզ ասել՝ թեղիներն արդեն իրենց կյանքը սպառել են, այն ծառերն են, որոնք բլոճապատվում են։ Եթե ուզում եք իրականությունն իմանալ, վերջին 1-1,5 տարում 35 հա ավելի կանաչ տարածք ենք տնկել»,- նշեց Ավինյանը։

Candidate for the Mayor of Yerevan from the ‘Civil Contract’ party Tigran Avinyan met the residents of Erebuni district during his pre-election campaign in Yerevan, Armenia

Բնակիչները հարցրր ուղղեցին քաղաքում առկա փոշու մեծ քանակի մասին։ Ավինյանն ասաց, որ մինչ օրս քաղաքապետարանը փոշու հետ կապված որեւէ գործառույթ չուներ։ «Ավագանու որոշում ենք ընդունել, որով սահմանել ենք, որ յուրաքանչյուր կառուցապատող շինհրապարակը կահավորելիս պարտադիր հատուկ սարք է տեղադրելու, որը քաղաքապետարանին տալու է ինֆորմացիա փոշու հետ կապված։ Եվ մենք սեպտեմբերի 1-ից պարտադրելու ենք կառուցապատողներին հատուկ փոշեորսիչ ցանցեր դնել, սեպտեմբերի 1-ից դուք դա տեսնելու եք արդեն։ Մենք էլ կգնանք ու կտուգանենք բոլոր նրանց, ովքեր չեն հետեւել»,- ասաց նա։

«Փոփոխությունները պետք է տեսանելի լինեն, որ մարդիկ հավատ ունենան։ Շուտ պետք է արած լինեիք, մարդկանց մեջ արդեն բորբոքվածությունը լցվել է, դուք կրակմարիչը բերել եք, որ հանգցնեք»,- ասաց բնակիչներից մեկը։ «Շատ պրոֆեսիոնալ ձեւի բորբոքողները կբորբոքեն, դուք կտեսնեք էս մի ամսվա ընթացքում փաստով, ոչ թե էն սուտը, որը տարածում են, հեքիաթները, որ բոլորին պատմում են, թե ծառերը կտրեցին, Երեւան քաղաքը սակուրաներով պատեցին։ Կտեսնեք, որ իրականում դա սուտ է եւ փաստերով կհամոզվեք»,- արձագանքեց Ավինյանը։

Candidate for the Mayor of Yerevan from the ‘Civil Contract’ party Tigran Avinyan met the residents of Erebuni district during his pre-election campaign in Yerevan, Armenia

Նա խոստացավ․ «Առաջիկա 5 տարվա ընթացքում բակ չի լինելու, որ մենք բարեկարգած չլինենք, հանրային այգի չի լինելու, որ մենք բարեկարգած չլինենք։ Որտեղ ազատ տարածք ունենանք, տնկելու ենք նոր ծառեր։ Մենք պլանավորում ենք եւս 250-300 հա կանաչապատել»։

Բնակչուհիներից մեկն էլ Տիգրան Ավինյանին տեղեկացրեց, որ նրա գալու կապակցությամբ այսօր վերջապես տարածքի աղբը մաքրել են։ «Երեւի քանի ամիս կլիներ, որ մեր աղբը չէր հավաքվում, ես այսօր պատուհանից նայեցի, շատ ուրախացա, որ աղբը հավաքել են։ Փաստորեն ձեր համար էր, ես ձեզ ամեն շաբաթ մեր տուն հյուր եմ հրավիրում»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Եթե այսպես է հավաքվում ձեր աղբը, ես անպայման ամեն շաբաթ գալու եմ ձեր տուն։ Ես ձեզ խնդրում եմ, մյուս անգամ էլ, եթե աղբի հետ կապված հարց ունենաք, իմ ֆեյսբուքյան էջին կգրեք»։

Candidate for the Mayor of Yerevan from the ‘Civil Contract’ party Tigran Avinyan met the residents of Erebuni district during his pre-election campaign in Yerevan, Armenia

Տիգրան Ավինյանը դիմեց մարդկանց․ «Ի՞նչ ունեք մեզ հանձնարարելու»։ Հավաքվածները թոշակների բարձրացման կանաչապատման եւ այլ հարցեր բարձրաձայնեցին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031