Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց․ ոստիկանության բացահայտումը

Օգոստոս 26,2023 11:46

Օգոստոսի 24-ին, ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և քննչական բաժնի ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց, Հ. Հովհաննիսյան փողոցին հարակից զբոսայգում, սակայն սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի անձն արագ պարզել չհաջողվեց:

Օգնության եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ընդլայնվեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շրջանակն, ու պարզվեց, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:

Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ին, կասկածյալ պատանին ինքնակամ եկել է ոստիկանության Շենգավիթի բաժին և ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031