Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք վատամարդ էլ, լավամարդ էլ լինել, այն լինել, ինչ մեզ կհանձնարարեք. Տիգրան Ավինյան

Օգոստոս 27,2023 23:33

ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավի շրջանակում հանդիպեց Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:

«Մարդկանցից մենք ստանում ենք հանձնարարականներ՝ վերակառուցել իրենց բակերը, փոխել իրենց տրանսպորտը, վերելակները, վերանորոգել իրենց մանկապարտեզները, երաժշտական դպրոցները  եւ այդպես շարունակ: Այդ ժողովրդին այսքան ժամանակ ընդամենը մի բան ենք ասել, այս կարգախոսը արհեստական ծնված կարգախոս չէ, սա ծնվել է այն բոլոր պահանջներից, որոնք երեւանցիները մեզ տվել են: Երեւանցիները մեզ ասել են, եւ մենք դա արել ենք: Մենք շարունակում ենք ասել՝ սիրե՛լի երեւանցիներ, ասե՛ք մեզ, ու մենք դա կանենք»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, Երեւանի շատ թաղամասերում, երեխաները բակ չունեն, որովհետեւ հանրային շահը գերակա չի համարվել այդտեղ. «Պետք է հանրային շահը գերակա լինի մասնավորի նկատմամբ, այդ երեխաների շահը ստորադասվում է «բուդկայի» տիրոջ շահերին, բոլոր խնդիրները այդտեղից են սկսվում: Շատ արդար է, երբ գնում ենք բակեր, ասում ենք , ասեք մեզ, ձեզ պե՞տք  է՝ այս տարածքը բացազատել, դուք պե՞տք է հանգստանալու տեղ ունենաք, մեզ ասում են՝ այո: Մենք այդ պատասխանատվությունից չենք խորշում, վատամարդ դուրս գալուց, պատրաստ ենք վատամարդ էլ, լավամարդ էլ լինել, այն լինել, ինչ մեզ կհանձնարարեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031