Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ–ն հորդորում է չմոլորեցնել հանրությանը

Սեպտեմբեր 03,2023 09:09

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ էլ հերքում է) ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի  զոհեր և վիրավորներ: Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:

Իսկ ավելի ուշ՝ ժամը 23:53-ին, պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սահմանագոտու մեկ այլ հատվածում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 2 զինծառայողի մասին:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930