Լրահոս
Օրվա լրահոսը

«1988-ից սկիզբ առած այդ երազանքը մեր մեջ չի կորել». Թևան Պողոսյան

Սեպտեմբեր 04,2023 23:45

«Միացում-Հռչակում-Անկախություն»․ հայկական երկու պետությունների համար շրջադարձային այս իրադարձությունների և մասնավորապես օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին և սեպտեմբերի 21-ին նշվող ՝ ՀՀ Անկախության հռչակագրի, ԱՀ Անկախության և ՀՀ Անկախության օրերի նշանակության էր ուղղված «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակի տասնօրյա կրթական արշավը։

Օգոստոսի 23-սեպտեմբերի 2-ը Հայաստանի տարբեր մարզերի 10 համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակի անդամները ներկայացրել են Արցախյան պայքարի, մայր Հայրենիքի հետ վերամիավորվելու և անկախության հռչակման վերաբերյալ իրենց պատմություններն ու արժեքային ընկալումները։

Այս տարի առաջին անգամ Հայաստանը հնարավորություն չուներ սեպտեմբերի 2-ին Արցախում մասնակցելու տոնական միջոցառումներին, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել Արցախի Անկախության օրը նաև Հայաստանում նշելու ավանդույթ ձևավորել, որի մեկնարկը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակը տվեց օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ի խորհրդանշական ժամանակահատվածում կազմակերպած մարզային հանդիպումներով։

Եվս մեկս կարևոր քայլ էր սեպտեմբերի 2-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն այցելելու նախաձեռնությունը։ «Մենք այդ օրը բոլորին հրավիրեցինք Արցախի ներկայացուցչություն, որպեսզի ոչ միայն արցախցիները, որոնք զրկանքներ են կրում հանուն Հայաստանի, ստանան մեր սերն ու ջերմությունը, այլ նաև ուղերձ հղենք աշխարհին, որ հայերը պատրաստ են ամեն ինչ անել՝ Արցախը հայկական պահելու համար, և որ  1988-ից սկիզբ առած այդ երազանքը մեր մեջ չի կորել»,- ասել է նախաձեռնության հեղինակ Թևան Պողոսյանը։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հայաստանյան հարթակը հույս ունի, որ ապագայում կձևավորվի նաև Հայաստանի անկախության օրը Արցախում նշելու ավանդույթ։

 

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930