Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ. Գոռ Գևորգյան

Սեպտեմբեր 11,2023 18:44

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտաքին քաղաքական բանակցային գործընթացում էական է անգամ բանակցողի շնչառության հաճախականությունը, էլ չեմ ասում արտաբերված խոսքը կամ մտքերը, կիրառված դիվանագիտական հնարքները:

Արցախը՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ՀՀ իշխանությունները բոլորիս դրել են քաղաքական ցուգցվանգի մեջ՝ այսինքն շատ վատի և ավելի վատի ընտրության միջև:

Օրվա հրամայական արտաքին քաղաքական հարցերում պաշտոնական Երևանը ոչ միայն ձախողել է, այլև միջազգային «գործընկերների» կողմից Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը կտրուկ միջոցներով կանխելու փոխարեն՝ մնացել Բաքվին «սաստող» ամպագոռգոռ կոչերի հույսին:

ՀՀ իշխանությունները ճիշտ չեն գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները. հարկավոր էր հասկանալ կառուցվող նոր աշխարհակարգի էությունը, հաշվարկել և խաղարկել տարածաշրջանի շահաձիգ պետությունների միջև հակասությունները և ի վերջո պարզապես հենվել պատմական ճշմարտությունների վրա՝ ապահովելու համար մեր պետական շահը:

Փոխարենը հայտնվել ենք «ծակ տաշտակի» առաջ, որից անդին նորից պատերազմ է:

Բոլոր ջանքերը պետք է գործի դրվեն՝

  1. կանխելու համար պատերազմը
  2. կանխելու համար հայրենազրկումը, էթնիկ զտման սպառնալիքը

Աշխատել է պետք և չարհամարել պատմության տված դասերը:

Հ.գ. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժամանակին լավագույնս օգտագործել է «մաքոքային դիվանագիտությունը – shuttle diplomacy»-ին խնդրահարույց հարցերը կարգավորելու համար: Կարդացե՛ք պարոնայք: Պատմությու՛ն կարդացեք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930