Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներում-բեկում չի լինելու, վարչական լծակ օգտագործող պաշտոնյան կազատվի աշխատանքից»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 13,2023 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե կպարզվի, որ Հայաստանի Հանրապետության որեւէ մակարդակի որեւէ պաշտոնյա որեւէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է  հանրահավաքի, հանդիպման, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Ներում-բեկում չի լինելու, ուզում եմ պարզ լինի։ Ուզում է  իշխանության հանրահավաքին տանի, ուզում է՝ ընդդիմության, այդ մարդն ազատվելու է աշխատանքից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սա ասում եմ այս ամբիոնից, ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ։ Եթե կպարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, ինքը կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը եւ կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, հետո կանդրադառնանք՝ եղավ, թե՞ չեղավ»,- հավելեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: