Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները, էական հարցերում կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 13,2023 20:03

Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այո, այս ընթացքում մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ հայկական մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, եւ արել ենք։ Եվ բառացիորեն երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո։ Կրկին դժբախտաբար պիտի ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,- ասաց Արարատ Միրզոյանը

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930