Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ըստ 37 տեղամասերի տվյալների

Սեպտեմբեր 18,2023 00:30

ԿԸՀ-ում ընդհանուր 475 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներից մուտքագրվել են 37 տեղամասերի տվյալները։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց տվյալները։

Ըստ այդմ՝

«Հանրային ձայն» կուսակցություն ` 10.51%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 34.67%

«Արդար Հայաստան» կուսակցություն` 1.2%

«Հաղթանակ» կուսակցություն՝ 1.46 %

«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 0.79%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 1.5%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 18.19%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 0.35 %

«Հանրապետություն» կուսակցություն՝ 11. 32 %

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 0.41%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2.24%

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 1.6%

«Ապրելու երկիր» կուսակցություն՝  2.9%

«Մայր Հայաստան» կուսակցություն՝ 14.2%

Նշենք, որ այս տվյալները փոփոխվում են րոպեների ընթացքում, սակայն տարբերությունն էական չէ։

Նշենք նաեւ, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երեւանի ավագանու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4%, իսկ դաշինքները՝ 6%։ Այս ընտրություններին մասնակցող քաղուժերից միայն «Մայր Հայաստանն» է դաշինքով, որի կազմում են՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները։ 50+1  քվե ստանալու դեպքում տվյալ  կուսակցությունը կամ դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով դառնում է քաղաքապետ, իսկ եթե 50+1 քվե չեն ստանում, ապա ավագանին է ընտրում քաղաքապետին՝ իր կազմից։

Ըստ օրենքի՝ ավագանիում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930