Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ ռուս խաղաղապահներն Արցախում իրենց առաքելությունը չեն իրականացնում. բողոքի ցույց ՌԴ դեսպանատան դիմաց

Սեպտեմբեր 19,2023 21:40

Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ կոչ անելով ՌԴ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան գործունեությունը։

  Նրանք փակել էին դեսպանատան ելքերն ու մուտքերը՝ պահանջելով Ռուսաստանի դիվանագետներից պատասխանել, թե ո՞րն է ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում, ինչով են զբաղված ռուս խաղաղապահները, երբ նրանց աչքի առաջ  մանկահասակ երեխաներ են սպանվում:  Բողոքի ցույցի մասնակիցները դեսպանատան ելքերը արգելափակելով  պահանջում էի, որպեսզի մինչև Արցախում պատերազմը չդադարեցվի, աշխատակիցները չկարողանան տուն գնալ: Նրանք կոչ արեցին նաև գիշերել դեսպանատան դիմաց:

Ցույցի մասնակիցները վստահեցնում էին, որ չեն հեռանա դեսպանատան մոտից մինչև պատասխան, բացատրություն չստանան, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում, որի հետևանքով Արցախում երեխաներ են զոհվում: Նրանց խոսքով, ռուս խաղաղապահները պետք է անմիջապես միջամտեն, որպեսզի  դադարեցվի ադրբեջանական զինուժի ռմբակոծությունը, ապահովելով մարդկանց բնականոն կենսագործունեությունը: Ցույցի մասնակիցները սպասում էին, որ դեսպանատնից որևէ մեկը դուրս կգա ու կպատասխանի իրենց հարցերին:

Դեսպանատան մոտ հավաքվածների թվում  էին նաև  քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930