Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից քայլերի  հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի զանգվածային ոճրագործությունները

Սեպտեմբեր 20,2023 10:10

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն բացահայտ նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից հստակ և աներկբա քայլեր իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930