Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ ուսանողներ միացան Հանրապետության հրապարակում ցույց անող քաղաքացիներին

Սեպտեմբեր 20,2023 17:04

Կառավարության շենքի մոտ քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի եւ ոստիկանների միջեւ: Զարուհի Փոստանջյանը եւ Նաիրա Մելիքյանը նախատում էին ոստիկաններին՝ պահանջելով, որ նրանք ծառայեն հայ ժողովրդին, ոչ թե օրվա իշխանությանը:

«Դուք ոստիկան եք, դուք իրավապահ մարմնի աշխատակից եք, ուզում են, որ գնաք եւ Նիկոլին կալանավորեք, էդ թուրքից մաքրենք մեր երկիրը: Հասկանում ե՞ք, որ մորթում են մեզ, ինչի՞ չեք գնում թուրքին ձերբակալեք… դուք էլ ինձ չեք ընկալում»,- ներկա բարձրաստիճան ոստիկաններից մեկին դիմեց Զարուհի Փոստանջյանը:

Մինչ այս խոսակցությունն էր ընթանում, մի տղամարդ մոտեցավ եւ սկսեց նախատել ցուցարարներին: Տղամարդուն արագ հեռացրին տարածքից: Նա հեռանալիս բղավում էր. «Մեր բարեկամներից էլ շատ մարդ է զոհվել, զզվացրիք էլի…»:

Հետո մի կին շարունակեց վիճաբանությունը՝ ցուցարարներին մեղադրելով, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում: Ուսուցչուհի ներկայացած կինը հեռանալիս շպրտեց՝ «Այսպիսինն է մեր մակարդակը»:

Հիշեցնենք, ՀՀ կառավարության շենքի մոտ՝ քաղաքացիների ցույցը՝ ի պաշտպանություն Արցախի, շարունակվում է:

Այս պահին մի խումբ երիտասարդներ՝ Արցախի եւ Հայաստանի դրոշներով, «Ար-ցախ» վանկարկումներով՝ միացան ցուցարարներին: Նրանք ուսանողներին կոչ են անում՝ դասադուլ հայտարարել եւ միանալ ցուցարարներին ու պահանջել ՀՀ կառավարությունից՝ «տեր կանգնել» Արցախում ապրող մեր հայրենակիցներին, որոնց ճակատագիրն այսօր հարցականի տակ է:

«Հայաստանն Արցախի կողքին է. մենք դուրս ենք եկել դա ասելու: Մնում է՝ ՀՀ իշխանությունը կանգնի ՀՀ քաղաքացու կողքին»,- հայտարարեց երիտասարդներից մեկը՝ հորդորելով 18.30-ին լինել Հանրապետության հրապարակում:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930