Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանին ԱԱԾ են տանում

Սեպտեմբեր 23,2023 22:11

ԱԱԾ-ն այսօր երեկոյան 18:00-ից առանց հիմքեր ներկայացնելու խուզարկություն է սկսել Ալբերտ Բազեյանի տանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՌՀ նախկին անդամ Արմեն Մկրտչյանը, որը ժամանակին Ալբերտ Բազեյանի հետ  «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմում էր:

«Ոչ մի բան հայտնի չէ, որովհետեւ փաստաբանները նույնիսկ չէին կարողանում ներս մտնել, վերջին վայրկյանին են ներս մտել ու միանգամից իր հետ դուրս են եկել: Էն էլ ներս են մտել միայն այն բանից հետո, երբ ահազանգել են ՄԻՊ-ին, հաղորդում են ներկայացրել: Հիմա իրեն տեղափոխում  են ԱԱԾ, երեւի ձերբակալման»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Բազեյանի ներկայացուցիչ փաստաբանները նույնիսկ տեղեկություն չունեն՝ արդյոք մեղադրանք կա առաջադրված կամ ինչ քրեական վարույթի շրջանակում է ամեն ինչ կատարվում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930