Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից 4-րդ թռիչքն է իրականացվում. պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում են Հայաստան

Սեպտեմբեր 26,2023 16:18

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։

ԱՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930