Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահակաժողովրդավար ձևով զավթվում է բուհը, իսկ հետո ցինիկաբար հայտարարվում ինքնավար, ապաքաղաքական լինելու մասին. Մենուա Սողոմոնյան

Սեպտեմբեր 27,2023 13:17

 «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես և ակնկալելի էր, Ամերիկյան համալսարանը հանդես եկավ կարմիր բերետավորների կողմից իր ուսանողներին բերման ենթարկելու դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ։ Ի տարբերություն, Մայր բուհը, ցավոք, չդատապարտեց կարմիր բերետավորների բռնարարքը համալսարանականներ Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ, նրանց վրա անհիմն քրգործի հարուցումը, չդատապարտեց ցուցարար որոշ ուսանողների նկատմամբ կիրառված բռնության, ծեծի հանգամանքը, այլ միայն Նիկոլ Փաշինյանին բնորոշ գործելակերպով «արձանագրեց», թե իբր որոշ դասեր չեն կայացել, սակայն համալսարանում բնականոն ձևով ընթացել է ուսումնական գործընթացը ։ Ինչպես կասեր ԵՊՀ հնաբնակ վարչական պաշտոնյաներից մեկը, «նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս»։

ԵՊՀ-ն, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապաքաղաքական կառույց է։ Այո’, այնտեղ երբեք կանոնադրություն չի փոխվում՝ ըստ քաղաքական իշխանության թեկնածուի հարմարության, այնտեղ երբեք կառավարման խորհրդի անդամ չի նշանակվում կուսակցական (իշխող) բարձրագույն պաշտոնյան, այնտեղ երբեք ռեկտոր չի նշանակվում ԱԺ կուսակցական խմբակցության անդամը, այնտեղ երբեք համալսարանականներին միամտացնելով չեն տանում Նիկոլ Փաշինյանի հետ դահլիճային հանդիպման։

Իմ որոշ գործընկերներ կմտածեն՝ ինչու եմ էսպես «կպնում» իմ Մայր բուհին։ Ես կպնում եմ անսկզբունքայնությանը, խաբեությանը, կեղծիքին, երբ ժողովրդավարության, բուհական ինքնավարության լոզունգների ներքո ամենահակաժողովրդավար ձևով զավթվում է բուհը, իսկ հետո ցինիկաբար հայտարարվում է ինքնավար, ապաքաղաքական լինելու մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930