Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում․ Մատենադարան

Սեպտեմբեր 30,2023 22:20

Համընդհանուր ողբերգության և մարդասիրական ծայրահեղ ճգնաժամի՝ արցախահայության զանգվածային տեղահանման համատեքստում տեղի են ունենում առանձին իրադարձություններ, որոնք սասանում են մարդասիրական արժեքների, մարդկային արժանապատվության և բարոյական նորմերի համակարգը:

Այդպիսին է բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի ձերբակալությունը Ադրբեջանի ուժային կառույցների կողմից:

Նկատի առնելով նաև Ռուբեն Վարդանյանի ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանությունների կանխարգելման գաղափարների տարածման գործում՝ դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռ. Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում:

​Հ.Գ. Արդեն ութերորդ տարին է, ինչ Aurora Prize մարդասիրական նախաձեռնությամբ Մատենադարանում գրչագրվում է մի ձեռագիր, որում ամփոփվում են իրենց կյանքով ու գործով մարդասիրական արժեքները երաշխավորող «Ավրորա» մրցանակի դափնեկիրների անունները: Այդ մատյանը կոչվում է՝ «Մատեան մարդասիրաց»…

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930