Լրահոս
Օրվա լրահոսը

Oրենք չեմ խախտել. ՔՊ շտաբի միջանցքում եմ եղել, զրուցել ընկերներիս հետ. ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյան. Tert

Հոկտեմբեր 02,2023 12:14

Tert.am. Երևան քաղաքի ավագանու ընտրության օրը քվեարկության ամբողջ ժամանակահատվածում ես չեմ գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  շտաբում, այլ քվեարկության ավարտից հետո (23։00-ից հետո) եմ եղել այդ տարածքի միջանցքում, զրուցել ընկերներիս հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն՝  անդրադառնալով սեպտեմբերի 17-ին իր՝ ՔՊ շտաբում գտնվելուն։

«Հայտնում եմ, որ նմանօրինակ ձևով աշխատանքի ժամից հետո կարող եմ հանդիպել, սրճել և զրուցել իմ ընկերների հետ ցանկացած վայրում»,-նշել է նա։

Մինչդեռ ԿԲ-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Արտակ Մանուկյանի պնդմամբ՝ ինքն օրենքի խախտում չի արել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031