Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 09,2023 15:59

Հայաստանը պետք է կանգ առնի ու վերանայի իր արտաքին քաղաքական գիծը, քանի որ այս պահին ամբողջովին մեկուսացված է անգամ այն պետությունների կողմից, որոնց նկատմամբ ունեցել է բարյացակամ վերաբերմունք և որոնք էլ այդպես էին վերաբերվում Հայաստանին։ Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով` այժմ ամեն ինչ անկանխատեսելի է, պետք է անընդհատ պատրաստ լինել այն իրավիճակին, երբ հանկարծակի Հայաստանը կարող է հայտնվել հակամարտության մեջ նույնիսկ բարեկամ պետության հետ։ Իսկ դա հետևանք է բարեկամ երկրների հետ Հայաստանի վարած քաղաքականության, ինչպես օրինակ Իրանի դեպքում, երբ ՀՀ–ն իմանալով Իրանի դիրքորոշումը՝ նրա սահմանին մոտեցրեց հակառակորդներին։

«Ունենալով ռազմավարական դաշինք ՌԴ–ի ու մի շարք պետությունների հետ, ԱՊՀ երկրների հետ՝ դուք հիմա ամբողջովին ցանկանում եք այդ կապերը խզել։ Դուք ուզում եք միանշանակ փոխել արտաքին քաղաքական վեկտորը, և հենց դա է բերում այսպիսի հետևանքների։ Տարածաշրջանի երկրները սկսում են մտածել, որ դուք ուղղակի անհուսալի գործընկեր եք, և վստահել չի կարելի»,–նշեց Սարգսյանը։

Նա վստահ է, որ այս իշխանության օրոք փրկություն հնարավոր չէ, իսկ իշխանությունն անգամ իր վարած քաղաքականության հետևանքով Արցախի կորստից հետո չի ցանկանում հեռանալ։

Արամ Սարգսյանն այն համոզման է, որ Հայաստանում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն։ «Ոչ ոք իրավասու չէ Արցախի Հանրապետությունը լուծարել, այն ձևավորվել է հանրաքվեի միջոցով` ժողովրդի կողմից, և միայն ժողովուրդն է իրավասու լուծարել այդ հանրապետությունը։ Իսկ ժողովուրդը ամբողջովին կենտրոնացված է ՀՀ–ում, ուստի նա պետք է ունենա իր վտարանդի կառավարությունը, իր վտարանդի խորհրդարանը»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` վտարանդի կառավարությունը պետք է իրականացի այն քաղաքական գիծը, որն անհրաժեշտ է Արցախը պահպանելու, վերադարձնելու համար, իհարկե ոչ թե հիմա, այլ հեռանկարում։

«Ամեն դեպքում դա պետք է լինի, որովհետև եթե սա չունենանք, կնշանակի, որ հրաժարվեցինք մեր իրավունքից ունենալ Արցախի Հանրապետությունը։ Սա խնդիր է, որը պետք է առաջիկայում լուծվի»,–հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031