Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Ցանկացած փորձ այդ ձայները կիսելու կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեների բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից»

Հոկտեմբեր 10,2023 10:50

Այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, օրակարգում քաղաքապետի ընտրության, ինչպես նաեւ հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների առաջադրում։

Նիստին չեն մասնակցում «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։

First meeting of the newly elected Council of Elders of YerevanFirst meeting of the newly elected Council of Elders of Yerevan

Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» խմբակցության անդամները նիստին ներկայացել են անազատության մեջ գտնվող իրենց խմբակցության ղեկավար Արտակ Գալստյանի եւ մյուս անդամների պատկերներով շապիկներով։

First meeting of the newly elected Council of Elders of Yerevan

First meeting of the newly elected Council of Elders of Yerevan

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 24 անդամով, «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 անդամով, «Հանրապետություն»-ը՝ 8 անդամով, «Հանրային ձայն»-ը՝ 7 եւ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 անդամներով։

Նիստի ժամանակ հայտարարվեց, որ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն Տիգրան Ավինյանը։

First meeting of the newly elected Council of Elders of YerevanFirst meeting of the newly elected Council of Elders of Yerevan

Նա, ըստ կանոնակարգի ելույթ ունեցավ, նշեց՝ ՝ սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, սակայն ընտրությունների արդյունքները ճշգրիտ արտահայտում են ընտրական տեղամաս գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը, այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեին․ «Խոսուն է այն փաստը, որ որեւէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները․․․Հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը, եւ անկախ այն բանից, թե նախընտրական շրջանում ինչ կարծիք են հայտնել միմյանց նկատմամբ՝ ընտրողների առաջ նրանք հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող եւ պաշտպան եւ հետեւաբար քաղաքացիների մեծամասնությունը իր ձայնը տվել է հեղափոխությանը եւ ժողովրդավարությանը։ Ուստի ցանկացած փորձ այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ՝ կնշանակի քաղաքացիների տված քվեների բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից։ Մեր խմբակցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող»։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, Ավինյանը տեղեկացրեց՝ Երեւանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 8076 ընտանիք՝ 31350 անձ։ Քաղաքապետարանը կացարանների տրամադրման հարցով չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, եւ ինչպես Ավինյանն ասաց՝ ծայրահեղ աջակցության կարիք ունեցողներին տրամադրում է բնաիրային փաթեթներ, հավաքագրում է սոցաջակցության կարիք ունեցողների տվյալներն ու փոխանցում հայկական կարմիր խաչին։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031