Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանիում «Հանրային ձայնը» մեկ հանձնաժողովում փոխնախագահի պաշտոն կունենա

Հոկտեմբեր 10,2023 12:46

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի ընտրությունից հետո ընտրեցին մշտական հանձնաժողովների նախագահներին եւ տեղակալներին։

Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրվեց «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի հիմնադրած «Հանրային ձայն»-ը։

Վահան Ավագյան

Նրանց թեկնածուն նույն խմբակցությունից Վահան Ավագյանն է, որին կողմ քվեարկեց ՔՊ-ն, ինչի մասին տասը րոպե ընդմիջում խնդրելուց հետո հայտարարեց ՔՊ խմբակցության Արմեն Գալջյանը։ Վահան Ավագյանն ընտրվեց 37 ձայնով։

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ից Արման Բաբաջանյանը, նրան կողմ քվեարկեցին նիստին մասնակցող ավագանու բոլոր 37 անդամները։

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ից Լիանա Քերոբյանը։ Նրան նույնպես կողմ քվեարկեցին նիստին մասնակցող ավագանու բոլոր 37 անդամները։

4-րդ հանձնաժողովի ընտրության եւ դրա փոխնախագահի պաշտոնում առաջադրելու իրավունքը պարզելու համար կատարված հաշվարկի արդյունքում ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունը ստացել են հավասար գործակիցներ, ուստի «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի» համաձայն՝ այդ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածությունը պետք է լինի այս երկու խմբակցությունների փոխհամաձայնությամբ կամ վիճակահանությամբ։ Ըստ այդմ՝ ՔՊ-ից Արմեն Գալջյանը հայտնեց, որ ՔՊ-ն համաձայնություն է տվել, որպեսզի «Հանրապետությունը» թեկնածություն առաջադրի։

«Հանրապետությունը» Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին առաջադրեց Գոհար Բալդրյանին։ Նա ընտրվեց 36 կողմ ձայնով։

Նշենք, որ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետություն» խմբակցությունից Հայկ Սահակյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031